Ես ո՛չ ակտիվ, ո՛չ պասիվ անգործության չեմ մատնվելու․ Վահագն Խաչատուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

«Ես ո՛չ ակտիվ, ո՛չ պասիվ անգործության չեմ մատնվելու»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վստահեցնելով, որ ընդհակառակը, շատ բուռն ստեղծագործ աշխատանք է ունենալու:

«Անելիքները շատ են, քաղաքական գործունեությունը նշանակում է միշտ ունենալ հակառակորդներ ու եթե չեն լինում, զարգացում ուղղակի չի լինելու», – ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում նշեց Խաչատուրյանը:

Ըստ Խաչատուրյանի՝ ինքը չի խոսում օրենքի լավի ու վատի մասին, ինքը պարզապես կատարում է այդ օրենքը, իսկ եթե օրենքի լավի կամ վատի հետ կապված խնդիր կա, պետք է փորձել փոխել դա:

Նախագահի թեկնածուն շեշտեց՝ պարտավոր են բոլորի համար ապահովել հավասար պայմաններ. որևէ մեկը չպետք է սահմանափակվի, իհարկե, հաշվի առնելով օրենսդրությունն ու մյուս նորմերը:

Խաչատուրյանը նշեց, թե դժվար ճանապարհն անցնելու լավագույն լուծումներ են գտնելու, քանի որ հասկանում են իրենց պատասխանատվության չափը: «Ես հասկանում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ կրում ընդունած որոշումների համար, նույնիսկ, եթե դրանից դժգոհողներ կլինեն. իշխանությունը միայն նրա համար չէ, որ միշտ գովասանքներ լսի, դրական արձագանքներ ստանա», – հավելեց նախագահի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում: