ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարը ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: Ավանդատուն հաշվառման …

