Ո՞վ է ատոմային հարվածով վախեցնում աշխարհին․ Պուտինը վտանգավոր է դարձել աշխարհի համար․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է․

-Պարո՛ն Սարգսյան, Ուկրաինայից չափազանց անհանգստացնող լուրեր են գալիս՝ երկրորդ ուկրաինական ատոմակայանն է ընկնում ռուսական կրակի տակ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Պուտինը Զապորոժիեի ատոմակայանը գնդակոծելով, չէ՞ որ դա չափազանց վտանգավոր բան է։ Զելենսկին դիմել է նաև եվրոպական լիդերներին, կոչ անելով ուշքի գալ, ասելով՝ Եվրոպայի վերջը կլինի վեց էներգաբլոկների պայթյունի պարագայում։ Չափազանցվա՞ծ վտանգ է ատոմային պայթյունը, թե՞ իսկապես Պուտինը կարող է սեղմել ատոմային կոճակը։

-Դեռ ժամանակին Ալբերտ Էյնշտեյնն է ասել․ «Չգիտեմ երրորդ համաշխարհային պատերազմն ինչպիսին կլինի, բայց չորրորդը միանշանակ փայտով ու քարով է լինելու և մարդկությունը սրանից պետք է հետևություն անի»։ Ո՞վ է, որ Ատոմային զենքը վերցրած ամբողջ աշխարհին վախեցնում է կամ ատոմային զենքով փորձում է պարտադրել խաղի սեփական կանոնները, իրեն ենթարկելու։ Դա Ռուսաստանն է, և միանշանակ՝ աշխարհը հակադրվում է սրան ու չի ողջունում։ Ավելին՝ պիտի ասեմ, որ ՌԴ-ի զենք ու զինամթերքն այնքան էլ ճշգրիտ չի և 100 մետր այս կամ այն կողմն իրենց համար սխալ չի։ Հնարավոր է, որ նույնիսկ սխալի հետևանքով եվրոպական որևէ երկիր ընկնի իրենց զենքը և սկսվի պատերազմ ՆԱՏՕ-ի հետ, որը կարող է վերածվի միջուկայինի։

Կամ եթե ռումբը ընկնի ատոմակայաններից մեկի վրա Ուկրաինայում, դա աղետ կլինի նաև ամբողջ աշխարհի համար, և միլիոնավոր մարդկանց կյանքեր կգնան։ ՌԴ նախագահը դուրս է եկել տրամաբանությունից և ինքը որպես անձ վտանգավոր է դարձել ողջ աշխարհի համար, դա հասկանում են բոլորը։ Հասկանալով հանդերձ՝ պիտի հետևություններ անի նաև ողջ աշխարհը։ Երբ որ մարդն անկառավարելի է՝ ո՛չ իրեն զիջելն է խնդիր լուծում, ո՛չ չզիջելը։ Ինքը խաղում է դրա վրա։ Աշխարհի բոլոր հեքիաթները, էպոսները ավարտվում են լույսի հաղթանակով, խավարի պարտությամբ, և ՌԴ նախագահն այս պարագայում հաղթելու որևէ տարբերակ չունի։ Ես կասկած չունեմ, որ չարը, խավարը, պատերազմ սկսողը ՌԴ-ն է և ինքը չպետք է աջակից ունենա, ես այդտեղ կասկած չունեմ։

Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ։ Այս պատերազմով ՌԴ-ն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգի փոփոխության հայտ է ներկայացրել։ Նպատակ ունի ԱՄՆ-ի և Չինաստանի կողքին դառնալու գլոբալ տերություն։ Մինչ պատերազմը ՌԴ-ն նաև դաշնակցային հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի հետ։ Ի՞նչ տեսք է ունենալու աշխարհը գլոբալ այս բախումից հետո, մենք նո՞ր վտանգների առաջ ենք կանգնում, թե՞ հնարավորություններ են բացվում։

-Թե՛ վտանգների առաջ ենք կանգնում, թե՛ հնարավորություններ են բացվում։ ՀՀ-ն պետք է վարի չեզոքության քաղաքականություն այս խնդրում, որովհետև խաղաղություն ուզում են բոլորը, և ՀՀ իշխանություններն էլ պահում են խաղաղության թեզը։ Արտաքին քաղաքականության մոտեցումների առումով ՀՀ-ի արածը նորմալ է։ Մենք պիտի հաշվի առնենք, որ աշխարհն այլևս նույնը չի լինելու։ Անկախ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից, անկախ նրանից՝ կլինի միջուկային պատերազմ, թե չի լինի, միևնույնն է՝ աշխարհն այլևս նույնը չի լինելու։ Աշխարհի զարգացած երկները համախմբվեցին մի գաղափարի շուրջ՝ չի կարելի մտնել որևէ երկրի տարածք, գրավել այդ երկրի մայրաքաղաքը, դրոշը դնել այդ մայրաքաղաքի վրա և ասել՝ «Սա իմն է»։

Երբ նայում ես Ուկրաինայի շուրջ ձևավորված կոալիցիային, որոնք անմիջական օգնություն են ցուցաբերում թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ լրատվական, և պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, խնդիրը դրել են այդ հարության մեջ։ Աշխարհի ցանկացած երկիր, որը կփորձի որևէ այլ երկրի սուվերեն տարածք մտնել, ինքը հակադրվելու է աշխարհի այս մոտեցմանը։ Աշխարհը հասկացել է, որ գոյություն ունեն աշխարհաքաղաքական խաղի կանոններ՝ 74 թվականին Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված։ Բոլորն այդ տեսակետի կողմնակիցն են, բացի՝ Ռուսաստանը։ Աշխարհը պահելու է այս տեսակետը, հետևաբար՝ որևէ այլ երկիր, ում մտքով կանցնի նման փորձ անելու, ինքն աչքի տակ կունենա, որ այս պատժամիջոցների տակ է մտնելու։

Հարցազրույցն ամողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան