Թուրքիան պատրաստ է Անթալիայում կազմակերպել ՌԴ-ի ու Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը․ Չավուշօղլու

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Անկարան պատրաստ է անել ամեն անհրաժեշտը պատերազմի անհապաղ ավարտման համար։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, գրում է Անադոլու գործակալությունը։

Չավուշօղլուն նշել է, որ տեղեկացրել է ՆԱՏՕ-ի երկրների իր գործընկերներին տարածաշրջանում Անկարայի հավասարակշռված ու վճռորոշ քաղաքականության մասին։

«Հումանիտար միջանցքների ձևավորումը կարևոր է հարց է,սակայն մեզ համար բացարձակ առաջնահերթությունը պատերազմի դադարեցումն է»,- ասել է Չավուշօղլուն։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Անկարան շարունակում է շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։

Չավուշօղլուն հայտնել է, որ դեռ պատերազմից առաջ, Թուրքիան նախատեսել էր կազմակերպել ՌԴ-ի ու Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։

«Եթե պայմանները թույլ տան, մենք պատրաստ ենք Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կազմակերպել Լավրովի և Կուլեբայի հանդիպումը»,- ասել է  Թուրքիայի ԱԳ նախարարը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան չի փակի իր օդային տարածքը  ՌԴ-ի համար, քանի որ դա ռազմավարական տեսակետից սխալ քայլ է։

Էմմա Չոբանյան