Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիմի ցուցադրությանը։ «ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է «Ռուսաստանի հայերի միության» և Ռուսաստանում գործող հայկական մյուս կազմակերպությունների, ինչպես նաև` ՌԴ իշխանությունների հետ` կապված հունվարի 28-ին Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքերի թեժացման փորձերի հետ: Դեսպանությունն ուշիուշով հետևում է նաև լրատվամիջոցների հրապարակումներին և …

