Կիևում ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատեսելի իրավիճակից ելնելով՝ միաժամանակ նրանց առաջարկելով այն երկրների ցանկը, ուր հնարավոր է մեկնել։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ ռուսական ռազմական գործողությունների աճող սպառնալիքի ֆոնին և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման: …

