Զինվորի տունը նոր բաժանմունք ունի: Սա Հայաստանում առաջին կենտրոնն է, որ նախատեսված է ինչպես վերականգնողական խնամքի, այնպես էլ գանգուղեղային ծանրագույն վնասվածքներից հետո տղաների վերականգնման համար: Ինչպես Զինվորի տան մնացած բոլոր ծառայությունները, այս մեկը նույնպես անվճար է մատուցվելու: Բաժանմունքը գործելու է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի տարածքում. դա անհրաժեշտություն էր, քանի որ ծանր վիրավորումներով զինվորներին ռեանիմատոլոգներից բացի նույն …

