Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիևը հանդես է գալիս Թուրքիային անվտանգության երաշխավորների շարքում ներառելու օգտին

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության հնարավոր համաձայնագրի երաշխավորների շարքում ներառելուն, իսկ Մոսկվան դրա դեմ չի առարկում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Լվովում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքներով, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա իր այցերը կրակի դադարեցման հույսերը մեծացրել են։ Նա նշել է, որ Անկարան հենց սկզբից հանդես է եկել սկզբունքային դիրքորոշմամբ ռուս-ուկրաինական ճգնաժամում։

«Այս պատերազմում անհրաժեշտ է որքան հնարավոր է՝ շուտ դադարեցնել արյունահեղությունը։ Թուրքիայի ղեկավարությունը, ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ակտիվ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու՝ Անկարայի ջանքերը շարունակվում են Բելառուսում սկսված ռուս-ուկրաինական բանակցություններին զուգահեռ։

Չավուշօղլուն նաև ասել է, որ եթե հարթակ ձևավորվի՝ համաձայնության հասնելու համար այն հարցերի շուրջ, որոնք մոտ են համաձայնեցմանը, մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն։

Էմմա Չոբանյան