ՌԴ-ն ագրեսիվ պատերազմի քարոզի մեջ նաև հայ երեխաների է ներգրավել․ դա գյումրեցիների ակցիան չէր․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ․

-Պարո՛ն Բարսեղյան, ռուս-ուկրաինական դաժան պատերազմ է, երբ մարդիկ ուղղակի զոհվում են հացի հերթում, հակամարդկային դեմք ունի այս պատերազմը: Մեր հանրության կողմից հնչում են տարբեր կարծիքներ: Դուք ի՞նչ ընդհանրացում կանեք՝ մեր հասարակության տեսանկյունից:

-Պատերազմը միշտ պատերազմ է, փափուկ, մարդասիրական պատերազմներ չեն լինում: Այս դեպքում հարձակվող կողմը բացարձակ ստի, կեղծիքի, ելցինիզմի քաղաքականություն է վարում, այդ քարոզչությունը տասնամյակներով շարունակվել է, և պնդում են, որ դա պատերազմ չէ: Ինչ էլ լինի անունը, այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա Ուկրաինայում, բոլոր հատկանիշներով պատերազմ է:

Ինչ վերաբերում է մեր հանրության վերաբերմունքին, ուզում եմ անմիջապես շեշտել, որ պատերազմի առաջին օրերի արձագանքները հիմա զգալիորեն փոխվել են: Հիշում եմ, որ առաջին օրերին հեգնական տոնով ասում էին՝ մենք ո՞նց դիմացանք 44 օր, դուք մեկ օր չեք դիմանում, հիմա տեսեք՝ ինչ է լինելու ձեզ հետ: Հիմա այդ ձայները կարծես թե լռել են: Մարդիկ, որոնք քաջալերող և սատարիչ ռեպլիկներ էին արձակում հօգուտ Կրեմլի, հետզհետե, տեսնելով, որ չստուգված լուրեր, մանիպուլյացիաներ կան, համեմատաբար զուսպ դարձան իրենց արձագանքների մեջ: Անշուշտ, դեռ մնացել է Կրեմլի պրոպագանդայի զոհերի գիտակցված, չգիտակցված կամ դիտավորյալ այդ պրոպագանդան վերարտադրող մարդկանց կամ մարդկանց խմբերի արձագանքը, թե բա ինչու էր ՆԱՏՕ-ն գնում դեպի ՌԴ, կարծես չիմանալով, որ ՆԱՏՕ-ն ստեղծված օրվանից ՌԴ-ի հետ սահմաններ ունի և մի կողմից ընդամենը մի նեղուցով է բաժանված ՌԴ-ից: Իսկ եթե խոսում են այն մասին, թե Մոսկվային է մոտենում Խորհրդային Միության անկումից հետո, ապա լինելով Մերձբալթյան երկրների սահմաններում՝ ՆԱՏՕ-ն ավելի հեռու չէ, քան եթե հիպոթետիկ դիտարկենք Ուկրաինային որպես ՆԱՏՕ-ի անդամ, այդպես ՆԱՏՕ-ն ավելի մոտիկ չի դառնում Մոսկվային կամ Սանկտ Պետերբուրգին: Եվ այդ քարոզչությունը դեռ շարունակում է իր ավերածությունները: Ինչ-որ ժամանակ հետո կհասկանան, որ պրոպագանդայի զոհեր են այդ մարդիկ: Փաստն այն է, որ երկիրն իր համար ապրում էր և որոշել էր ապրել Արևմուտքի հետ, ընտրությունները եղել են արդար, ժողովրդի կամքով իշխանություններ են ընտրվել, և ներառյալ իր բոլոր խնդիրները՝ կոռուպցիայի մակարդակը և այլն, Ուկրաինա երկիրը որոշել է ապրել անկախ և միանալ ԵՄ-ին: Այս մի երկիրը (ՌԴ-ն), որը կայսրություն է և խիստ դժգոհ է, պարբերաբար ջղաձգումների մեջ է ընկնում, թե ինչպես կարող է իր գաղութը իրենից հեռանալ, և ագրեսիվ, բացարձակ անմարդկային դեմքով, հարձակողական պատերազմ է սկսել, ներխուժել է ուրիշ երկրի տարածք՝ երեք ուղղություններով: Մարդ կա՞, որ այս ամբողջ այլանդակություններից հետո համարձակվում է արդարացնել Կրեմլին: Եթե կան, այդ մարդիկ պետք է արդարացնեն նաև Բաքվի ագրեսիան:

-Այո, որովհետև և՛ Արցախը, և՛ ՀՀ-ն, և՛ Ուկրաինան այս պարագայում զոհեր են, և մեղադրել զոհին, որ ինքը հարձակման է ենթարկվել, ուղղակի աբսուրդ է… Չե՞ք կարծում, որ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ալիևի իրականացրած ռազմական հանցագործությունները, եթե պատշաճ գնահատակաների արժանանային, Պուտինը մեկ րոպե ավել կմտածեր:

-Շատ եմ կասկածում, որովհետև կայսրություն պահելու Կրեմլի ռազմավարությունը և դոկտրինը իրենց համար մանր-մունր հարցերից կախման մեջ չեն:

Ալիևների ճակատագրից կախված չէ:

-Այո, սա իմ մասնավոր կարծիքն է, կարող է և սխալվում եմ: Եթե դու Ադրբեջանին ահռելի ծավալների զենք ես մատակարարում, Հայաստանի բյուջեն գերազանցող ծավալների հարձակողական զենք ես մատակարարում Ալիևին, հասկանալի է, որ դու չես էլ կարող դատապարտել: Խոսքը Կրեմլի մասին է:

-Նկատի ունեմ միջազգային հանրությանը…

-Հաճախ Արևմուտքին՝ ԵՄ-ին համեմատում են փղի հետ. դանդաղ է շարժվում, ռեակցիաները թույլ են, բայց երբ սկսում է շարժվել, անում է անհնարինը… Այդ զգուշավորությունը, իներտությունը, վախվորածությունը տիպական հատկանիշ է ԵՄ-ի համար և ժողովրդավարական երկրներում կոլեգիալ որոշումներ կայացնելու համար… 27 երկիր պետք է գլուխ գլխի տան, համաձայնության գան, հետո նոր գործ սկսեն, դրա համար այդ դանդաղկոտությունը միշտ կա:

Հարցազույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան