Հայությունը վտանգների շեմին է, Իրանը չպետք է անտարբեր լինի․ իրանահայ պատգամավորները Թեհրանին են ներկայացնում Արցախի հումանիտար խնդիրները

Լուրեր

12.01.2025 | 22:00
Ընտրությունները կեղծվեցին, բայց մենք էլ չպատրաստվեցինք այնպես, ինչպես անհրաժեշտ էր․ Զուրաբիշվիլի
12.01.2025 | 21:00
Պատկերասրահը պետք է դառնա ժամանցի վայր՝ լավ իմաստով. ապաքաղաքական զրույց Մարինա Հակոբյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 20:40
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայից ուղևորվել է Երևան. Քաղավիացիա
12.01.2025 | 20:35
2024թ․-ին վարկային և դրամաշնորհային ծրագրերով ասֆալտապատվել է 38 կմ ճանապարհ․ նախարար
12.01.2025 | 20:05
Ավտովթար՝ Ջրվեժ գյուղում
12.01.2025 | 19:46
Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է․ Ավինյան
12.01.2025 | 19:12
Հայտնաբերվել է պատերազմում նահատակված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարելու մեջ կասկածվող անձը
12.01.2025 | 18:04
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024թ․-ին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
12.01.2025 | 17:49
Սպիտակ-Վանաձոր երթուղու միկրոավտոբուսի վթարի հետևանքով 12 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, բոլորը դուրս են գրվել
12.01.2025 | 17:36
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները․ ԲԴԽ նախագահ
12.01.2025 | 16:47
2018 թ. հեղափոխությունից հետո ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով գնալը կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան
12.01.2025 | 15:50
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 15:30
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Գալյանը՝ դատավորներին
12.01.2025 | 15:27
Հարցնում են` ինչու նրանք կալանավորված չեն, ձեզ ուղղված հարցերին ես եմ պատասխանում. Փաշինյանը` իրավապահ ոլորտի ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 14:16
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Բոլորը

Մեր նպատակն է՝ Իրանի ԱԳ նախարարությունից հայկական հարցերի նկատմամբ ակտիվ քաղաքականություն պահանջել։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ անդրադառնալով իր և գործընկերոջ՝ Արա Շահվերդյանի կողմից Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ուղղված նամակին, որով նրանք ահազանգում են Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի մասին։

«Դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չսկսած՝ մենք արդեն անհանգստանում էինք, թե հնարավոր պատերազմն ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար և ինչ սպառնալիքներ կարող են առաջանալ հայ-իրանական սահմանին։ Հենց այդ թեմայով մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել Իրանի բարձրաստիճան անձանց հետ, մեր մտահոգությունն ենք փոխանցել և ակնկալիքները ներկայացրել, խնդրել ենք և պահանջել, որ ավելի զգոն լինեն»,- հավելեց իրանահայ պատգամավորը։

Նշենք, որ իրանահայ պատգամավորներն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին նամակ էին ուղղել՝ ներկայացնելով վերջին շրջանում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սադրանքները։

Նամակում քաղաքական գործիչները հարց էին բարձրացրել

«Արդյո՞ք այս գործողությունները կարելի է համարել բարիդրացիականության քարոզ՝ մահմեդականների և քրիստոնյաների միջև, կարո՞ղ են, արդյոք, ապահովել անվտանգությունը և խաղաղությունը տարածաշրջանում:

Եվ այսպիսով, հիմք ընդունելով Իսլամական հեղափոխության առաջնորդի՝ Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման վերաբերյալ 13 աբանի (4 նոյեմբերի) ելույթը, կոչ ենք անում հետևել Սահմանադրության դրույթին՝ հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ և մեր երկրի արտաքին քաղաքականության կարմիր գծերին, մասնավորապես, հարևանների հետ կապված ճգնաժամերի հանգուցալուծման հանրային շահի ապահովման և Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման համար, որոնք գտնվում են բարոյական և նյութական դաժան բռնաճնշումների ներքո»:

Ռոբերտ Բեգլարյանը պատմեց, որ Արցախում գազամատակարարման դադարեցման հետ կապված խնդրի մասին տեղեկանալուց հետո իրենք նաև Իրանի խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների պատգամավորների հետ են խորհրդակցել, իրենց մտահոգությունները ներկայացրել։

«Նրանց ուշադրությունը խնդրի վրա հրավիրեցինք։ Շուրջ 3 օր առաջ էլ պարոն Ամիր Աբդոլլահիանի տեղակալն էր խորհրդարանում։ Նրա հետ հանդիպմանն էլ շեշտեցինք, որ նման խնդիրներ են առաջանում տարածաշրջանում, հատկապես Արցախում, և հայությունը վտանգների շեմին է կանգնած։ Նրան ասացինք, որ Իրանը չպետք է անտարբեր լինի, պետք է օգտվի իր լծակներից և վտանգները նվազագույնի հասցնի, որ դժվարությունները հարթվեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա հիշատակեց՝ Իրանն արդեն հայտարարել է իր «կարմիր գծերի» մասին, և հավելեց՝ կարևոր է, որ Թեհրանը շարունակի դրանց նկատմամբ իր զգոնությունը պահել, հասկանալ, որ եթե Ադրբեջանը շարունակի իր սադրանքները, կարող է նաև հնարավորություն ստանալ՝ անցնել Իրանի կողմից սահմանված «կարմիր գծերը»։

«Լավ կլինի, որ Իրանը Հայաստանին գազամատակարարման հարցով օգնի, եթե կա դրա հետ կապված խնդիր։ Գիտեմ, որ սա բարդ հարց է, բայց մարդասիրական հարցերում օժանդակություն ենք միայն ցանկանում։ Նաև՝ լավ կլինի, որ Իրանն օգտվի իր դիվանագիտական հնարավորություններից և ներկայացնի Ադրբեջանին, որ նման քաղաքականությունը հարիր չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն»,- հայտարարեց իրանահայ պատգամավորը։

Ըստ Ռոբերտ Բեգլարյանի՝ իրենք պահանջում են, որ Իրանը զգոն լինի իր հարևանությամբ տեղի ունեցողի նկատմամբ։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կլինի իրենց նամակին արձագանքը, արդյո՞ք Իրանը կփորձի ճնշումներ գործադրել տարածաշրջանի երկրների վրա, ապա, ըստ Ռոբերտ Բեգլարյանի, գործընթացները ցույց կտան։ Նրա խոսքով՝ իրենք Իրանի արտգործնախարարին ուղղված նամակը նախնական քայլ են համարում․ հիմա  իրանական Նովրուզն է, դրանից հետո կվերսկսեն շփումները՝ նորից Իրանի ղեկավարության ուշադրությունը հրավիրելով տարածաշրջանում առկա խնդիրների և հայ-իրանական հարաբերություններին սպառնացող հնարավոր վտանգների ուղղությամբ։

Հռիփսիմե Հովհաննիսյան