Այսօր առավոտից քննիչները, դատարանի որոշմամբ, խուզարկում էին Հայկուհի Խաչատրյանի՝ Զովունիում գտնվող տունը։ Հայկուհին 2019-ի սեպտեմբերի 24-ին ծննդաբերել էր հանրապետական ծննդատանը, բայց երեխային այդպես էլ չէր տեսել։ Բժիշկները հայտնել էին, որ փոքրիկը ծնվել է մահացած։ Ծնողները պնդում են՝ իրենք երեխայի դին չեն տեսել։ Հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական …

