Գերմանիան մտադիր չէ անմիջապես հրաժարվել ՌԴ-ի գազից և նավթից

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ բացառել է ռուսական նավթի և գազի ներմուծման անհապաղ դադարեցումը։

«Մենք որքան հնարավոր է շուտ վերջ կդնենք այդ կախվածությանը»,- ասել է նա Բունդեսթագում Գերմանիայի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ընդհանուր քննարկման ժամանակ, գրում է DW-ի ռուսասկան ծառայությունը։

Այնուամենայնիվ, մատակարարումների հանկարծակի դադարեցումը, ըստ Գերմանիայի կառավարության ղեկավարի, կնշանակի ռեցեսիա Գերմանիայում և Եվրոպայում, սպառնալիք հարյուր հազարավոր աշխատատեղերի և ամբողջ արդյունաբերության համար:

Շոլցը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները արդեն զգացվում են Գերմանիայում,  որը «ծանր հարված է հասցրել շատ քաղաքացիների», և ոչ միայն գազալցակայաններում։

«Պատժամիջոցները չպետք է ավելի ուժեղ հարվածեն եվրոպական երկրներին, քան Ռուսաստանի ղեկավարությանը, սա է մեր սկզբունքը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

Նա հավելել է, որ դրանից ոչ ոք չի շահի, եթե Գերմանիան միտումնավոր վտանգի ենթարկի իր տնտեսական հզորությունը։

Օլաֆ Շոլցը նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ մինչ այժմ ձեռնարկված աննախադեպ պատժիչ միջոցներն արդեն իսկ ազդեցություն են ունենում։

«Ռուսական տնտեսությունը ցնցվում է»,- ասել է նա՝ հավելելով, որ «սա դեռ սկիզբն է», և պատժամիջոցները կխստացվեն։