Ժամանակը խաղում է Կրեմլի դեմ, և Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է «փրկելով դեմքը» դուրս գալ պատերազմից․ ուկրաինացի վերլուծաբան

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ռուս-ուկրաինական բանակցություններում արդյունքների հասնելը հնարավոր կլինի, եթե կողմերը չխոսեն վերջնագրերի դիրքերից։ Factor.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայում գործող «Քաղաքացիական դիվանագիտություն» հիմնադրամի ղեկավար, վերլուծաբան Անտոն Նայչուկը՝ խոսելով իր երկրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Ուկրաինան պատրաստ է բանակցել, քանի որ անհրաժեշտ է դադարեցնել խաղաղ բնակչության սպանությունները և ենթակառուցվածքների ոչնչացումը։ Իր հերթին, Ռուսաստանը չպետք է փորձի խոսել ուժի դիրքերից։ Ավելի քան 15 հազար զինվոր է զոհվել, պատժամիջոցները կործանում են երկրի տնտեսությունը. ժամանակը խաղում է Կրեմլի դեմ, և Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է «փրկելով դեմքը» դուրս գալ պատերազմից»,- հայտարարեց նա։
Վերլուծաբանի խոսքով՝ Ուկրաինական պատվիրակությունը կանխատեսում է, որ նման պայմաններում որոշակի պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել ապրիլի վերջին-մայիսի սկզբին։ «Որքանով է դա իրատեսական, կախված է նրանից, թե որքան ժամանակ Ռուսաստանը կարող է համակերպվել կորուստների հետ՝ թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական»,– նշեց Նայչուկը։
Խոսելով ուկրաինական կողմի հնարավոր փոխզիջուներից՝ նա նշեց, որ ինքը բանակցային գործընթացը բաժանում է երկու մասի՝ մեկը՝ քաղաքականության ու անվտանգության, մյուսը՝ տարածքային պահանջներ։

«Փոխզիջումներ հնարավոր են առաջին ուղղությամբ և տեսանելի են դրանց ուրվագծերը։ Կարծում եմ, որ Ուկրաինան պատրաստ է փոխել Սահմանադրությունը և ապահովել չեզոք կարգավիճակ՝ անվտանգության երաշխիքների դիմաց, միայն թե ոչ Բուդապեշտի հուշագրի նման, այլ՝ իրական, որը կսահմանի Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի դեպքում երաշխավոր երկրների գործողությունների հստակ ընթացակարգ և մեխանիզմ՝ միջոցների հատկացում, հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրում, ռազմական լիարժեք աջակցություն, երկնքի փակում»,- ասաց նա։

Անտոն Նայչուկի խոսքով՝ պատերազմական գրծողությունների դադարի մասին փաստաթուղթը ստորագրողը պետք է լինի ոչ միայն Ռուսաստանը՝ որպես նոր պատերազմ սկսելու անհնարինության մասին պարտավորություններ ունեցող, այլ նաև՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրիտանիան, հնարավոր է՝ Լեհաստանն ու Թուրքիան։

«Տարածքային պահանջների հարցում պայմանագրի հնարավորությունը դեռ տեսանելի չէ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը չի ճանաչում Ղրիմի օկուպացիան. Դոնբասը նույնպես Ուկրաինայի տարածք է, ինչպես ժամանակավորապես գրավված մյուս քաղաքները՝ Խերսոնը, Գոստոմելը կամ Բուչան: Ինչպե՞ս կարող ենք հրաժարվել ձեր հողերից: Դա փոխզիջում չէ, այլ ռազմական պարտադրանք է, որն անընդունելի է ուկրաինական կողմի համար»,- հայտարարեց Նայչուկը։

Հաշվի առնելով բարդ հանգամանքները, նրա դիտարկմամբ, Ուկրաինան առաջարկել է կարգավորման հետևյալ մոդելը՝ նախ՝ զինադադար, հումանիտար ճգնաժամի լուծում, հումանիտար միջանցքների շահագործում, ռուսական զորքերի դուրսբերում, անվտանգության երաշխիքներ, այնուհետև Դոնբասի և Ղրիմի կարգավիճակի քննարկում։ «Կարելի՞ է արդյոք խոսել քաղաքականության մասին, երբ երեխաներ են մահանում, երբ խաղաղ մարդկանց ստիպում են թաքնվել բունկերում՝ առանց ջրի, սննդի, էլեկտրականության։ Կարծում եմ՝ պատասխանը միանշանակ է, բայց Ռուսաստանը չգիտես ինչու չի ցանկանում դադարեցնել պատերազմը նույնիսկ բանակցությունների ժամանակ։ Նման պայմաններում դժվար է փոխզիջման հասնել»,- նկատեց ուկրաինացի մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի որոշմանը՝ չներգրավվել ուկրաինական պատերզմում, Անտոն Նայչուկը նշեց, որ իրականում ուկրաինացիներն ավելին էին սպասում ՆԱՏՕ-ից։ «Նախ՝ նախագահ Զելենսկին խնդրեց փակել երկինքը։  Ցավոք, Ռուսաստանի հայտարարությունները, թե խաղաղ թիրախներ չեն խոցվում, ուղղակի կեղծիք են։ Մարիուպոլում, Խարկովում, Կիևում, Իրպինում, Բուչայում, Նիկոլաևում ռուսական բանակը գնդակոծում է բնակելի տարածքները, զոհվում են խաղաղ բնակիչներ։ Սա ուկրաինացի ժողովրդի բնաջնջումը դադարեցնելու պատճառ չէ՞։ ՆԱՏՕ-ի դիրքորոշումն է՝ թույլ չտալ, որ պատերազմը դուրս գա Ուկրաինայի սահմաններից։

Այնուհետև ուկրաինական կողմը խնդրեց տրամադրել հակաօդային պաշտպանության միջոցներ՝ կործանիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն դրան ի պատասխան, լսեցինք, որ դա կարող է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չի ցուցադրում Եվրոպայում անվտանգությունը երաշխավորող ինստիտուտի դեր խաղալու կարողությունը»,- ասաց նա։

Խոսելով արդեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու օրվանից Արևմուտքի կիրառած պատժամիջոցների մասին՝ Նայչուկը նկատեց՝ դրանք իսկապես աննախադեպ են։ «Օրինակ, Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում նույնիսկ Ռուսաստանում չէր սպասվում։ Խնդիրն այն է, որ պատժամիջոցների ազդեցությունը ակնթարթային չի լինի։ Օրինակ՝ ապրիլ-մայիսին Ռուսաստանը կարող է կորցնել նավթի և նավթամթերքի շուկայի մոտ 30%-ը, սակայն գազը շարունակում է հոսել Եվրոպա, և դեռ դժվար է կանխատեսել, թե երբ Եվրոպան կկարողանա հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Ապագայում պատժամիջոցները կարող են նվազեցնել երկրի ՀՆԱ-ն մինչև 50%-ով, սակայն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է «այստեղ և հիմա» արդյունք, որը դեռ հասանելի չէ»,- նկատեց նա։

Ուկրաինացի վերլուծաբանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցներն  կարող են ոչնչացնել ռուսական տնտեսությունը, իսկ Կրեմլը ուղիներ է փնտրում՝ կանխելու կրիտիկական սցենարը։ «Էներգետիկ ոլորտում փորձեր են արվելու ընդլայնել իրենց ներկայությունը հնդկական և չինական շուկաներում, անցնել այլընտրանքային արժույթով հաշվարկներին։  Ուկրաինական ուղղությամբ գործողությունների համատեքստում պատժամիջոցները թույլ չեն տա երկարաժամկետ պատերազմ, և Ուկրաինան հույս ունի, որ այդ դեպքում ռուսական կողմն ավելի զիջող կլինի բանակցային գործընթացում»,- ասաց Նայչուկը։

Արդեն մոտ մեկ ամիս պատերազմող Ուկրաինան, ըստ վերլուծաբանի, ցանկանում է, որ ռազմական գործողությունները արագ ավարտվեն։ «Մեր ժողովուրդը մահանում է, իսկ մեր տարածքը քայքայվում է։ Կարծում եմ, որ մեր տնտեսությունը, ինչպես ռուսականը, չի դիմանա երկարատև ռազմական գործողություններին, բայց ուկրաինացի զինվորները պաշտպանում են իրենց հողն ու տարածքները։ Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել՝ գոյատևելու և հաղթելու, տնտեսությունը պատերազմի հիմքերի վրա դնելու և ծախսերը կրճատելու համար։ Նաև միջազգային ֆինանսական աջակցության հույս կա»,- եզրափակց իր խոսքը Անտոն Նայչուկը։

Հռիփսիմե Հովհաննիսյան