Մոսկվայում ավարտվեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Ըստ Հայաստանի՝ կողմերը համաձայնվել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը գրեթե նույնն է, միայն թե …

