Իսպանիայում COVID-19-ը հավասարեցվել է գրիպի նման հիվանդություններին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայում մարտի 28-ից, COVID-19 համաճարակի հայտարարությունից երկու տարի անց, կորոնավիրուսային վարակը գրեթե հավասարեցվել է գրիպի նման էնդեմիկ հիվանդության։ Յուրաքանչյուր ոք, ով վարակվել է Sars-CoV-2 վիրուսով և ում մոտ հիվանդության ախտանիշներ չեն դրսևորվում կամ դրսևորվում են մեղմ ձևով, կկարողանա շարունակել նորմալ կյանք վարել և տնային մեկուսացման ռեժիմ պահպանելը պարտադիր չի լինի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միայն ռիսկի գոտում գտնվողները կշարունակեն ենթարկվել նույն պահանջներին: Դրանց թվում են 60 տարեկանից բարձր քաղաքացիները, թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ, ինչպես նաև հղի կանայք և բուժաշխատողները։ Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի երբեմնի արմատական միջոցառումներից մնացել է միայն փակ հանրային վայրերում, ինչպես նաև հասարակական տրանսպորտում՝ ավտոբուսներում, գնացքներում, ինքնաթիռներում բժշկական դիմակների պարտադիր կրումը։

Մինչդեռ Գալիցիայում հիվանդանոցներ և ծերանոցներ կշարունակեն թույլատրել մուտք գործել միայն այն դեպքում, եթե կա կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական, հիվանդության վկայական կամ բացասական PCR թեստ։ Սահմանափակումներ կան նաև ռեստորաններում մեկ սեղանի շուրջ հյուրերի քանակի վերաբերյալ։ Ապրիլի 9-ից, սակայն, այդ կանոնները ևս կչեղարկվեն։

Իսպանիայում համաճարակաբանական իրավիճակը, որը ծանր հարված էր ստացել կորոնավիրուսային համաճարակի սկզբում, վերջին շրջանում զգալիորեն բարելավվել է։ Անցած ուրբաթ Sars-CoV-2-ի յոթնօրյա տարածումը միջինը կազմել է 227 նոր դեպք՝ 100,000 բնակչի հաշվով ամբողջ երկրում (համեմատության համար. Գերմանիայում այս ցուցանիշն այժմ գերազանցում է 1,700 դեպքը):

Իսպանիայում բոլոր հիվանդանոցային մահճակալների միայն 3,6 տոկոսն են զբաղեցնում կորոնավիրուսային հիվանդները։ Բնակչության գրեթե 85 տոկոսն ավարտել է հիմնական պատվաստումը, իսկ 51%-ը ստացել է լրացուցիչ՝ երրորդ պատվաստում։

Տաթև Ֆռանգյան