«Մեր դուռը բաց է»․ Էրդողանը պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխներին հրավիրում է Թուրքիա

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ռուս օլիգարխների հետ կապված վիճահարույց հայտարարություն է արել, գրում է Nordic Monitor-ը։

Նա ԱՄՆ ընկերություններին և առաջատար ապրանքանիշերին հրավիրել է Թուրքիա, միաժամանակ, ռուս գործարարներին, որոնք բախվում են գլոբալ պատժամիջոցներին, առաջարկել է տեղափոխվել Թուրքիա՝ գործունեություն ծավալելու։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան հենվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ միայն ՄԱԿ-ի բանաձևերի վրա, և որ հնարավոր չէ մի կողմ թողնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան բնական գազի կեսը գնում է Ռուսաստանից, բացի այդ՝ Մոսկվայի հետ կառուցում են «Աքքույու» ատոմակայանը, որը ևս չեն կարող կիսատ թողնել։ 

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի՝ արդյո՞ք ամերիկյան ընկերությունները, որոնք լքել են Ռուսաստանը, ներդրումներ կկատարեն Թուրքիայում, Էրդողանը պատասխանել է. «Ոչ միայն ամերիկյան ընկերությունները, այլև բազմաթիվ բրենդներ և խմբեր ամբողջ աշխարհից, որոնք հեռանում են Ռուսաստանից: Իհարկե, մեր դուռը բաց է մեր երկիր եկողների համար։ Բացի այդ, եթե կան որոշակի կապիտալ խմբեր, որոնք ցանկանում են գալ մեր երկիր և իրենց օբյեկտները մեզ մոտ «կայանել», բնականաբար, մենք մեր դռները փակ չենք պահի նրանց առաջ։ Մեր դուռը նրանց առաջ ևս բաց է»,-ասել է Էրդողանը։

Հրապարակման համաձայն՝ թուրքական կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները միտումնավոր կենտրոնացել են միայն Էրդողանի՝ արևմտյան ընկերություններին արվող առաջարկի վրա՝ անտեսելով ռուս գործարարներին ուղղված հրավերը։ 

Էրդողանի կողմից «կայանել» բառի օգտագործումը, ըստ պարբերականի, պատահական չէ, քանի որ միջազգային ու թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական օլիգարխներին պատկանող մասնավոր ինքնաթիռներն ու գերշքեղ զբոսանավերը, որոնք հեռացել են նախքան ԵՄ պատժամիջոցները սահմանող երկրների կողմից բռնագրավվելը, արդեն կայանված են թուրքական օդանավակայաններում և խարսխված են Թուրքիայի տարածքային ջրերում:

Լրատվամիջոցը գրում է, որ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ Eclipse զբոսանավը, որը պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին և ում նկատմամբ Եվրամիությունն ու Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ են կիրառել, գտնվում է Թուրքիայի հարավային ծովափնյա Մարմարիս քաղաքում, մինչդեռ նրա մյուս՝ My Solaris զբոսանավը Բոդրումի ափերի մոտ է։

Բացի այդ, ՌԴ նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի զբոսանավը նույնպես տեսել են Մարմարիսի մոտ, նշվում է, որ այն այժմ Ստամբուլում է։ Միլիոնատեր Մաքսիմ Շուբարևին պատկանող Polaris 70 մետրանոց սուպերզբոսանավը նույնպես խարիսխ է նետել Ստամբուլում։

Էրդողանը, իհարկե, նկատի չունի միայն զբոսանավերի և ինքնաթիռների կայանումը Թուրքիայում։ Երկրի վատթարացող տնտեսությունը 2023 թվականի նախագահական ընտրություններից առաջ հրատապ ներդրումների կարիք ունի։

Տնտեսական փորձագետները կանխատեսում են, որ ռուս գործարարներն իրենց կապիտալը կտեղափոխեն Թուրքիա՝ գնելով ընկերություններ այդ երկրում։ Այնուամենայնիվ, ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվող ռուս գործարարները դա կանեն ոչ թե իրենց, այլ թուրք գործընկերների անունով, որոնք պաշտոնական փաստաթղթերում կհայտնվեն որպես ընկերությունների սեփականատերեր: Բացի այդ, փորձագետները զգուշացնում են, որ ռուսական կապիտալի՝ Թուրքիա ժամանելուն պես ռուսական մաֆիան, որը մասնագիտացած է թմրանյութերի և զենքի մաքսանենգության մեջ, կարող է մեծացնել իր արդյունավետությունը Թուրքիայում։

Էրդողանի մտադրությունը՝ խուսափել պատժամիջոցներից՝ հյուրընկալելով ռուսական կապիտալը, հիշեցնում է այն ճգնաժամը, որը Թուրքիան ապրել է 2013 թվականին։ Լրատվամիջոցը նշում է, որ ժամանակին Թուրքիան օգնել է Իրանին՝ խուսափել ամերիկյան պատժամիջոցներից թուրքական պետական Halkbank-ի միջոցով, որի հետ կապված գործը ներկայում գտնվում է Նյու Յորքի դաշնային դատարանում:

Փաստորեն, Էրդողանը նույնը հիմա փորձում է անել Ռուսաստանի պարագայում։

Էմմա Չոբանյան