Վրաստանի Գուրիայի շրջանի Բախմարո լեռնային գյուղում այնքան շատ ձյուն է տեղացել, որ ձնակույտերի բարձրությունը հասել է մոտ 4 մետրի։ Այս մասին հայտնում են տեղի բնակիչները Facebook սոցիալական ցանցում։ Հրապարակված լուսանկարներում ձյան շերտը փակել է բնակելի շենքերի դռներն ու պատուհանները։ Սոցցանցում ստեղծված «Բախմարո» խմբում քաղաքացիներն իշխանություններից պահանջում են մաքրել ձյունը։ Ոմանք դժգոհում են, որ ձյունը վնասել …

