Պատերազմը՝ թվերով․ Ուկրաինայի և ՌԴ-ի կորուստները 42-րդ օրվա դրությամբ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռ չի նշմարվում, իսկ կողմերի մարդկային և զինտեխնիկայի կորուստներն օր օրի աճում են։ Ըստ ամերիկացի գեներալ Մարկ Միլիի՝ սա ձգձգվող հակամարտություն է, որը կարող է տարիներ տևել։ Մինչ այդ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է՝ ռուսական կողմը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ունեցել է ավելի քան 18 600 զոհ։ Ըստ ուկրաինական կողմի՝ փոքր չեն նաև զինտեխնիկայի և զենք-զինամթերքի կորուստները։  Պաշտոնական Կիևի տվյալներով ոչնչացվել է ռուսական բանակին պատկանող 150 ինքնաթիռ, 135 ուղղաթիռ, 684 տանկ, 1861 զրահամեքենա, 332 հրետանային համակարգ, 55 հակաօդային պաշտպանության համակարգ, 96 անօդաչու, 107 համազարկային կրակի ռեակտիվ կայանք, 76 լցանավ՝ վառելիքով և քսանյութերով, 7 թեթև արագընթաց նավ, 25 միավոր հատուկ տեխնիկա և 4 օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ։ 

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը զերծ է մնում ուկրաինական կողմի զոհերի թվին անդրադառնալուց։ Փոխարենը, պարբերաբար հայտնում է զինտեխնիկայի կորուստների մասին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի հրապարակած տվյալների՝ պատերազմի մեկնարկից մինչ օրս ռուսական կողմը ոչնչացրել է ուկրաինական բանակի 125 ինքնաթիռ, 93 ուղղաթիռ, 407 անօդաչու թռչող սարք, 227 զենիթահրթիռային համակարգ, 1981 տանկ և այլ զրահատեխնիկա, 215 համազարկային կրակի ռեակտիվ կայանք, 854 դաշտային հրետանային համակարգ և ականանետ, ինչպես նաև 1882 միավոր հատուկ ռազմական մեքենա։

Ուկրաինական կողմի զոհերի մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, նշելով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 1480 խաղաղ բնակիչ է զոհվել, 2195-ը՝ վիրավորվել։ Սրանք միայն հաստատված դեպքերն են, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, շեշտում է գրասենյակը։ Նշվում է, որ մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է խոցման մեծ տարածք ունեցող պայթուցիկ նյութերի ու սպառազինության կիրառման հետևանքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան