«Կարծում եմ նախագահի հրաժարականը կարող է պայմանավորված լինել թե՛ ներքաղաքական, թե՛ աշխարհաքաղքական որոշակի պրոցեսների մարտահրավերներով»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականին։ ՀՀ նախագահի հրաժարականի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանը բարդ իրավիճակում է, առկա են նոր մարտահրավերների ռիսկեր: Վարդևանյանի դիտարկմամբ՝ այս 4 տարիների …

