Պուտինի դուստրերը, Բոգդանովը, Գրեֆը և Շուլգինը ԵՄ պատժամիջոցների նոր ցուցակում են․ Financial Times-ը մանրամասներ է ներկայացնում 

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Financial Times-ը մանրամասներ է ներկայացրել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ցուցակից, որն այսօր քննարկում են ԵՄ անդամ 27 երկրների դեսպանները։ Նոր պատժամիջոցների մասին հայտարարվելու է առաջիկայում։ 

Դրանք վերաբերելու են ածխի, օղու և խավիարի ներկրման ու մոտ 20 միլիարդ եվրոյի առևտրային այլ սահմանափակումներին։ Բացի առևտրի և ֆինանսների սահմանափակումներից՝ ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել ֆիզիկական անձանց պատժամիջոցների ցուցակները։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ պատժամիջոցների ցուցակում լինելու են Սուրգուտնեֆտեգազի գործադիր տնօրեն Վլադիմիր Բոգդանովը, որը «տարիներ շարունակ նստած է արտարժույթի կանխիկ դրամի հսկա կույտի վրա (մոտ 50 միլիարդ դոլար մեկ տարի առաջ) և այն ոչ մի տեղ չի ներդնում»։

Ցուցակում լինելու են նաև Եկատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, որոնք հայտնի են որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրեր, Բորիս Ռոտենբերգն ու նրա զարմիկ Իգոր Ռոտենբերգը, Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քերիմովի որդին՝ Սաիդ Քերիմովը՝ որպես Ռուսաստանի ոսկու արդյունահանման խոշորագույն «Պոլյուս» ընկերության վերահսկիչ բաժնետեր, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, Օզոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շուլգինը։ 

Էմմա Չոբանյան