Վարդերի սպառումը լուրջ խնդիր է Հայաստանում․ գյումրեցի գործարարը՝ ԱԺ հանձնաժողովականներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արտագնա նիստ անցկացնելուց հետո լսեցին տեղի ֆերմերներին ու գործարարներին։

Գյումրու«Վարդենի ջերմոց» տնտեսության համահիմնադիր ու համասեփականատեր Ցոլակ Չադրյանը  բարձրաձայնեց, որ մեր հանրապետությունում ծաղկի արտադրությամբ զբաղվողները ճգնաժամի մեջ են,  սպառման խնդիր ունեն, Լարսի անցակետի փակվելուց հետո առավել սրվել է վիճակը։

«Ճիշտն ասած, սահմանային խոչընդոտներ կան՝ և՛ Լարիս հետ կապված, և՛ օդային ճանապարհով ապրանքների տեղափոխման։  Վարդի շուկան այս պահի դրությամբ  բավականին լճացած է, մեքենաները բարձած՝ մի ամսից ավելի սահմանին կանգնած են»,-ասաց գործարարը։

Նա նաև նշեց, որ Գյումրիում, Շիրակի մարզում  շատ բարդ է վարդի արտադրությամբ զբաղվելը, քանի որ  գազի ծախսերը մեծ են, բացի այդ,  գազն անորակ է՝ կալորիականությունից զուրկ։

Ցոլակ Չադրյանը խնդրեց ուշադրություն դարձնել  ջերմոցներ կառուցող  տնտեսությունների համար մշակված օրենսդրական  նախաձեռնություններին։ Ըստ նրա, այդ օրենքների մշակմանը պարտադիր պիտի մասնակցեն  տնտեսվարողները։

Գործարարի համոզմամբ, տեղի ուժերով ու  ավելի էժան գնով հնարավոր է ժամանակակից ջերմոցներ ստեղծել , հետևաբար և անիմաստ է՝ թանկ գնով  ձեռք բերել այն դրսից։

«Մենք վարդ ենք արտադրում, դուք էլ  օրենք եք արտադրում, դա էլ է արտադրանք , եթե  չի վաճառվում, վերանայելու խնդիր ունի։ Այդ օրենքը, որ դուրս է գալիս, պիտի նայեք՝ քանի մարդ օգտվեց։ Ես ինչո՞ւ չեմ օգտվում այդ արտոնյալ պայմաններից, որովհետև կրիտերիաները շատ բարդ են։ Այնտեղ պիտի մասնագիտական որոշ մասնակցություն լինի այն տնտեսվարողների կողմից, ովքեր զբաղվում են այդ գործով։

Ճիշտ է՝ շատ լավ նախաձեռնություն է, բայց այնտեղ կրիտերիաներ կան, որոնք բացարձակ պետք չեն, ասենք՝ դրսից ներկրումը, բարձրությունը 7 մետր, անպայման պիտի ցինկապատ լինի։ Եթե այդ նույն ապրանքը ես կարող եմ 50 դոլարով ստանալ, իսկ ես մեխանիկ եմ առաջին կրթությամբ, 50 դոլարով ստացել եմ 4-րդ սերնդի ջերմոց, ինչո՞ւ գնամ դրսից 100 եվրոյով գնեմ այդ նույն ջերմոցը»,-ասաց Ցոլակ Չադրյանը։

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին պարզաբանեց, որ թեև ինքնաշեն ջերմոցները կարող են և լավ ստացվել, բայց կարող է լինել հակառակը,  հետևաբար և երբ պետությունը գումար է հատկացնում, նպատակ ունի  առաջադեմ ջերմոցներ ստեղծել, այդ պատճառով էլ խիստ կրիտերիաներ է սահմանել։

Լարսի անցակետի հետ կապված էլ փոխնախարարը նշեց, որ կառավարությունը նախորդ նիստին հաստատել է լաստանավի կիրառման ծրագիրը, որը որոշ չափով  կլուծի գործարարի բարձրաձայնած խնդիրը։

Արմիկ Մովսիսյան