Թուրքիան դիտարկում է Ասադի հետ երկխոսության վերսկսման հարցը

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը դիտարկում է Սիրիայի կառավարության հետ երկխոսություն սկսելու հարցը։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Նշվում է, որ քննարկումները երեք կրիտիկական թեմա են ներառում՝ սիրիական պետության միասնական կառուցվածքի պաշտպանությունը, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձի ապահովումը։

Լրատվամիջոցը գրում է, որ հատկապես կարևոր է Սիրիայի միասնականությունը երկրում և Քուրդիստանի ինքնավար մարզում PKK-ի գործունեության պատճառով։ Նշվում է, որ այդ մասին սիրիական կողմին է փոխանցվել անցյալ ամիս նախագահ Բաշար Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցից առաջ։

Իր աղբյուրին վկայակոչելով՝ պարբերականը գրում է, որ գործընթացը կարող է հանգեցնել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականների առնվազն կեսի վերադարձին իրենց հայրենիք։ Աղբյուրներն ասում են, որ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորումը հետ էր պահվում ՌԴ-ի ու Իրանի կողմից։ Սակայն հիմա Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով և դրան գլոբալ արձագանքով, և հարաբերությունների բարելավման հնարավորություն կա։

Անկարան կարծում է, որ Ասադի այցը ԱՄԷ ցույց է տալիս, որ նա պետք է նոր նախաձեռնություններով հանդես գա և նոր աջակցություն ստեղծի, և որ այդ նպատակով տարբեր միջոցներ էին փնտրում։ Թուրքիան էլ կարող է օգտագործել այս գործընթացը հօգուտ իրեն՝ հաշվի առնելով ԱՄԷ-ի հետ սեփական հարաբերությունների բարելավումը, նշում են աղբյուրները։

Հավելենք, որ Թուրքիայում ավելի քան 3 մլն սիրիացի փախստական է ապրում։ Ասադը մարտի կեսերին էր այցելել ԱՄԷ՝ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ էր անցկացրել Աբու Դաբիում և Դուբայում՝ օգնելու վերականգնել խզված հարաբերությունները։

Էմմա Չոբանյան