ՀՀ-ն ու Չինաստանն ուղերձներով են փոխանակվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է ՀՀ և ՉԺՀ միջպետական համագործակցության հարուստ պատմական հիմքը՝ նշելով, որ վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է՝ արձանագրելով բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ քաղաքական, անվտանգության, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի փոխայցելությունները, լայն իրավապայմանագրային դաշտը, սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների կանոնավոր շփումներն ու համագործակցությունը, ինչպես նաև ամուր միջանձնային կապերը։

ՉԺՀ ԱԳ նախարար Վանգ Յին, շնորհավորանքներ հղելով Հայաստանի ԱԳ նախարարին, իր հերթին հավելել է, որ երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, վստահ առաջընթաց է արձանագրվում համագործակցության տարբեր ոլորտներում։ ՉԺՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև միմյանց առանցքային հետաքրքրություններին վերաբերող՝ ՀՀ և ՉԺՀ փոխադարձ աջակցության փաստը։

Կողմերը երկուստեք հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ միասնական ջանքեր գործադրելու հայ-չինական հարաբերություններում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ: