Ուկրաինական պատերազմը կարող է տևել տարիներ, քանի որ «Պուտինը դեռ ցանկանում է ամբողջ Ուկրաինան». Ստոլտենբերգ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Չնայած Ռուսաստանը հիմա իր հարձակումը կենտրոնացնում է արևելյան Ուկրաինայի վրա, ՆԱՏՕ-ն «ոչ մի նշան» չի տեսնում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամբողջ երկիրը վերահսկելու նպատակը փոխվել է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է CNN-ը։

Բրյուսելում խոսելով լրագրողների հետ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ՝ նա զգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել տարիներ։

«Մենք որևէ նշան չենք տեսել, որ նախագահ Պուտինը փոխել է ողջ Ուկրաինան վերահսկելու, նաև միջազգային կարգը վերաշարադրելու իր հավակնությունները, ուստի պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարին։ Մենք պետք է իրատես լինենք ու հասկանանք, որ սա երկար կարող է տևել, ամիսներ կամ նույնիսկ տարիներ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև նշել է, որ չի մանրամասնի, թե կոնկրետ ինչ զինտեխնիկա են տրամադրում դաշնակիցները Կիևին, սակայն ասել է, որ օգնությունը նշանակալի է և ներառում է ավելի ծանր համակարգեր՝ զուգորդված ավելի թեթև համակարգերի հետ։

Ստոլտենբերգը զգուշացրել է, որ ուկրաինական պատերազմը երկարաժամկետ հետևանքներ կունենա Եվրոպայի անվտանգության համար՝ անկախ այն բանից, թե երբ կավարտվի:

«Մենք տեսնում ենք նախագահ Պուտինի պատրաստակամությունը՝ կիրառելու ռազմական ուժ իր նպատակներին հասնելու համար։ Եվ դա փոխել է անվտանգության իրականությունը Եվրոպայում շատ ու շատ տարիների համար»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Էմմա Չոբանյան