ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի հարազատների, ինչպես նաև Սբերբանկի և Ալֆա բանկի նկատմամբ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

ԱՄՆ-ը հավելյալ միջոցներ է կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիրմի Պուտինի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար՝ Ուկրաինայի Բուչա քաղաքից ստացված սրասափելի լուսանկարներից հետո հայտարարելով նոր պատժամիջոցներ ՌԴ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև որոշ անհատների նկատմամբ, այդ թվում՝ Պուտինի չափահաս դուստրերի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի կնոջ ու դստեր նկատմամբ, հայտնում է CNN-ը։

«Այսօր մենք կտրուկ սրում ենք ֆինանսական շոկը՝ ամբողջությամբ արգելափակող պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ Սբերբանկի և նրա ամենամեծ մասնավոր բանկի՝ Ալֆա Բանկի նկատմամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

«Սբերբանկը» տիրապետում է Ռուսաստանի բանկային հատվածի ընդհանուր ակտիվների գրեթե մեկ երրորդին, նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այժմ ամբողջությամբ արգելափակել է «ռուսական բանկային հատվածի ավելի քան երկու երրորդը»:

«Մեծ յոթնյակի և ԵՄ-ի հետ համահունչ՝ մենք հայտարարում ենք Ռուսաստանում նոր ներդրումների արգելքի մասին»,- հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Նշվել է, որ դա կիրականացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված գործադիր հրամանով։ ԱՄՆ նաև պատժամիջոցներ է կիրառել ռուսական էլիտայի և նրանց ընտանիքի անդամների, այդ թվում՝ Պուտինի չափահաս դուստրերի՝ Մարիա Պուտինայի և Կատերինա Տիխոնովայի նկատմամբ, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կնոջ և դստեր, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների, այդ թվում՝ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Միխայիլ Միշուստին նկատմամբ։

ԱՄՆ-ն արդեն պատժամիջոց է կիրառել ավելի քան 140 ռուս օլիգարխի և նրանց ընտանիքի անդամների ու ավելի քան 400 ռուս պետական պաշտոնյաների նկատմամբ, ասել է բարձրաստիճան պաշտոնյան։