2022թ-ի հոկտեմբերի 13-22-ը կանցկացվի մարդահամար. այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: «Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում քննարկել ենք նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև անդրադարձել ենք Մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագծին։ Հնգօրյա ժամկետում Հանձնաժողովի անդամների կողմից երկու հարցերի վերաբերյալ կարծիքներն ու …

