Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քննարկելու երկկողմ համագործակցությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Բրյուսելում ապրիլի 6-ին կայացած ԵՄ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումը։ Նախագահ Ալիևը դրական է գնահատել ձեռք բերված արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Էրդողանը ևս գոհունակություն է …

