Կրամատորսկում «Տոչկա-Ու»-ով հարված է հասցվել կայարանին

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում գնդակոծվել է կայարանը։ «Ուկրզալիզնիցյա»-ի ղեկավար Ալեքսանդր Կամիշինը հայտնել է 30 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ այդ պահին այնտեղ գտնվել են հազարավոր մարդիկ, որոնք ցանկացել են տարհանվել։ Դոնեցկի մարզի նահանգապետ Պավել Կիրիլենկոն պնդում է, որ հարվածը հասցվել է ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգից։ ԴԺՀ պաշտպանության շտաբն էլ հայտնել է, որ հարվածը հասցվել է «Տոչկա-Ու»-ից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտարարել է, որ Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա հարձակումն իրականացվել է «Տոչկա-Ու»-ից։

«Ռուս հրեշները չեն թողնում իրենց մեթոդները, չկարողանալով քաջությամբ դիմակայել մեզ մարտի դաշտում՝ նրանք ցինիկաբար ոչնչացնում են խաղաղ բնակչությանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Մինչ այդ, ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը հրթիռային հարձակում չի գործել Կրամատորսկի վրա։

«Ռուսաստանի զինված ուժերն ապրիլի 8-ին Կրամատորսկ քաղաքում կրակային խնդիրներ չեն իրականացրել և չեն նախատեսել»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Գերատեսչությունից հավելել են, որ «Տոչկա-Ու» հրթիռները, «որոնց բեկորները հայտնաբերվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի մոտ և հրապարակվել ականատեսների կողմից», օգտագործվում են միայն Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Տաթև Ֆռանգյան