ԵՄ-ն Ռուսաստանից ածխի մատակարարումների էմբարգո է սահմանել․ նոր պատժամիջոցներ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ԵՄ Խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում Կրեմլի սանձազերծած պատերազմի համար։ Պատժիչ միջոցների հինգերորդ փաթեթն ապրիլի 8-ին հաստատվել է ԵՄ արտգործնախարարների կողմից Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, ԵՄ-ն 2022 թվականի օգոստոսից էմբարգո է սահմանում Ռուսաստանից ածխի և այլ պինդ հանածո վառելիքի ներկրման համար։ Բացի այդ, Բրյուսելն արգելում է բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ Պատժամիջոցների նոր փաթեթը ենթադրում է ԵՄ տարածքում գործարքների ամբողջական արգելք ռուսաստանյան չորս բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի համար։

Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավերին արգելվում է մուտք գործել Եվրամիության նավահանգիստներ՝ բացառությամբ գյուղատնտեսական ապրանքներ, սննդամթերք, մարդասիրական օգնություն և էներգակիրներ տեղափոխող նավերի: Արգելք է մտցվել նաև ԵՄ-ում ռուսական և բելառուսական ավտոմոբիլային տրանսպորտային ընկերությունների կողմից բեռնափոխադրումների, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների համար։ Բացառություն է արվում մի շարք ապրանքների՝ դեղագործական, բժշկական, գյուղատնտեսական, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխադրման համար։

Բացի այդ՝ պատժամիջոցները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի հետագա սահմանափակումներ։ Խոսքը, մասնավորապես, դեպի Ռուսաստանի Դաշնություն ռեակտիվ շարժիչների, քվանտային համակարգիչների, կիսահաղորդիչների, ծրագրային ապահովման և տրանսպորտային սարքավորումների արտահանման մասին է, որոնց ծավալը գնահատվում է 10 մլրդ եվրո։ Պատժիչ միջոցների ցանկում ներառվել է նաև Ռուսաստանից 5,5 միլիարդ եվրոյի չափով փայտի, ցեմենտի և ծովամթերքի ներմուծման արգելքը։

Տաթև Ֆռանգյան