ՀՀ կառավարության որոշմամբ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ամառային զորակոչն ու զորացրումն այս տարի կանցկացվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։ Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել ապրիլի 15-ի հերթական նիստում։ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի …

