ՀՀ-ն ռուսական գազի դիմաց վերջին վճարումներն իրականացրել է ռուբլով․ Քերոբյանի հարցազրույցը RBC-ին

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության հարցում պետք չէ վճարման հնարավոր եղանակներից բացառել հայկական դրամը։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե 2022 թվականին ինչպես կփոխվի արժույթային համակարգը և արդյո՞ք խնդիրներ կառաջանան ռուսական ռուբլով կամ առհասարակ ազգային արժույթով առևտրի ընդլայնման անցնելու դեպքում։

«Դուք ասացիք «ազգային արժույթներով», և սա ճիշտ արտահայտությունն է, քանի որ վճարման հնարավոր եղանակներից պետք չէ բացառել հայկական դրամը կամ ղազախական տենգեն։ Կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է համապատասխան միջավայր ստեղծեն ազգային արժույթով վճարումներ իրականացնելու տեսանելիության կամ փոխարժեքի կանխատեսելիության համար։ Իհարկե, կենտրոնական բանկերը ի սկզբանե ասում են, որ իրենց հիմնական նպատակը գնաճի զսպումն է, բայց հենց առևտրի դյուրացումն է ազդում գների մակարդակի վրա։ Եթե ազատ առևտրի համար համապատասխան գործիքներ տրվեն, ապա կարելի է ակնկալել, որ ծախսերը կնվազեն կամ գներն էլ ավելի ցածր կլինեն:

Անդրադառնալով ՀՀ մատակարարվող գազի ու նավթամթերքի դիմաց վճարումներին՝ Քերոբյանը նշել է, որ վերջին մի քանի վճարումներն ՀՀ-ն իրականացրել է ռուբլով։

«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով։ Այսինքն՝ գնագոյացումը դոլարով է, բայց վճարումն այժմ կատարվում է ռուբլով, եթե չեմ սխալվում։ Ինչ վերաբերում է գնագոյացման կամ վճարման ոլորտում հետագա հարցերին, ապա, կարծում եմ, ըմբռնում կա՝ պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ։ Եվ կարծում եմ, որ ռուսական կողմից էլ այս ուղղությամբ առաջընթաց կա»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Տաթև Ֆռանգյան