ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։ Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ է կրել. փետրվարի 4-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին: 1965-75 թթ. …

