Թալիբները խոստացել են պաշտպանել Աֆղանստանում իրանցի դիվանագետներին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թալիբանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքիի հետ։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Մութաքին ափսոսանք է հայտնել Քաբուլում Իրանի դեսպանատան և Հերաթում հյուպատոսության վրա վերջին հարձակումների համար և խոստացել է, որ թալիբները կապահովեն Աֆղանստանում իրանցի դիվանագետների և դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը:

Աբդոլլահիանը հիշեցրել է, թե ինչպես է Իրանը օգնում աֆղան փախստականներին ավելի քան 40 տարի և ափսոսանք է հայտնել նպատակային, չարամիտ և կեղծ քարոզչության համար, որը սոցիալական ցանցերում տարածվել են Իրանի և Աֆղանստանի միջև լավ հարաբերությունների թշնամիների և հակառակորդների կողմից:

Նշելով Իրանի կառուցողական մոտեցումը՝ Աբդոլլահիանը կոչ է արել թալիբներին պաշտպանել դիվանագիտական ներկայացուցչությունները և իրականացնել երկկողմ համաձայնագրեր, այդ թվում՝ ջրային ոլորտում։

Մութաքին իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին դժվարին պայմաններում հյուրընկալության համար և ընդգծել Աֆղանստանի վճռականությունը՝ ընդլայնելու հարաբերություններն ու համագործակցությունը Իրանի հետ։

Ավելի վաղ Քաբուլում Իրանի դեսպանատան և Հերաթում գլխավոր հյուպատոսության դիմաց բողոքի ցույցեր են անցկացվել, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա քարեր են նետվել։

Հերաթի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Իրանում աֆղան փախստականների և միգրանտների նկատմամբ ճնշումների դեմ։ Ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Ապրիլի 7-ին աֆղանական TOLO News հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանում աֆղան փախստականները բողոքում են երկրում իրենց գտնվելու պայմանների վատթարացումից։ Նրանցից շատերը չունեն փաստաթղթեր, այդ թվում՝ վիզա։ Նշվել է, որ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, որ «Իրանում աֆղան փախստականները հետապնդվում և խոշտանգվում են»։ Իր հերթին, Քաբուլում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքել է այս տվյալները՝ դրանք անվանելով ոչ հավաստի։

Տաթև Ֆռանգյան