G7-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդները հեռավար հանդիպում են անցկացրել Ուկրաինայի հարցով

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սպիտակ տան և Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից հայտարարված հանդիպման թեմաներն են հետագա օգնությունը Կիևին և Կրեմլի դեմ նոր պատժամիջոցները։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը՝ հղում անելով Reuters-ին։

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, տեղի ունեցավ տեսակոնֆերանս Ուկրաինայի վերաբերյալ, որին մասնակցում էին նախագահ Ջո Բայդենը և Միացյալ Նահանգների դաշնակից ու գործընկեր երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարները։

Նախագահ Բայդենի անցկացրած խորհրդակցությանը մասնակցել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Ուկրաինային աջակցելուն և ռուսական ռազմական ներխուժմանը հակազդելուն ուղղված միջոցառումները։ Հանդիպման թեման նախապես հայտնվել է Սպիտակ տան՝ ավելի վաղ հրապարակված հայտարարության միջոցով։

«Նախագահը դաշնակիցների և գործընկերների հետ անվտանգ տեսակապով կքննարկի Ուկրաինային շարունակական աջակցությունը և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը՝ մեր միջև սերտ համակարգման շրջանակում», – ասվում է փաստաթղթում:

Հանդիպման նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետի մամլո ծառայությունը հայտնել է, որ Բորիս Ջոնսոնը մտադիր է բարձրացնել Կրեմլի դեմ նոր պատժամիջոցների հարցը։

«Պատերազմի հաջորդ փուլը [Ուկրաինայում], հավանաբար, կլինի քայքայման պատերազմ, որը կարող է տևել մի քանի ամիս», – ասվում է բրիտանական կառավարության մամլո հաղորդագրության մեջ: Ռուսաստանը կփորձի օգտագործել իր կենդանի ուժի թվային առավելությունը, սակայն Ուկրաինան արդեն ցույց է տվել, որ այդ գործոնն ինքնին դժվար թե որոշիչ լինի։ Կան որոշ ազդանշաններ, որ Ռուսաստանը դասեր չի քաղել Ուկրաինայի հյուսիսում իր նախկին սխալ քայլերից»: