Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան
Քաղաքականություն
19.04.2022 | 22:28Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին հաջորդել է 30-կետանոց հայտարարության ստորագրումը։
Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վ.Վ.Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված:
Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց: