Երևան համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Այս մասին այսօր խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, հայտնում են քաղաքապետարանից։ Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով: Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է: 28 համարի երթուղին, …

