Լատվիայի և Էստոնիայի խորհրդարանները Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել են «ցեղասպանություն»

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Լատվիայի ու Էստոնիայի խորհրդարանները Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում որակել են որպես «ցեղասպանություն», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հաղորդագրությունները հրապարակվել են Էստոնիայի խորհրդարանի ու Լատվիայի Սեյմի պաշտոնական կայքերում։

Էստոնիայի խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը Բուչա, Բորոդյանկա, Գոստոմել, Իրպեն և Մարիուպոլ քաղաքներում, ինչպես նաև Ուկրաինայի շատ այլ բնակավայրերում ցեղասպանություն և զանգվածային վայրագություններ է իրականացրել խաղաղ բնակչության նկատմամբ։

Լատվիական Սեյմի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Ուկրաինայում ռուսական բանակի կողմից զանգվածային և դաժան հանցագործությունների իրականացման էական ապացույցներ կան։

«Լատվիան դատապարտում է մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունները և ցեղասպանությունը, գիտակցում է իր պարտականությունը՝ ճանաչելու, կանխելու և հավերժացնելու այդ հանցագործությունների հիշատակը՝ դրանց կրկնությունը կանխելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ էլ ուկրաինական Ռադան էր Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները ճանաչել որպես «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս ռուսական բանակի գործողությունները Ուկրաինայում անվանել էր «ցեղասպանություն»։

 

Էմմա Չոբանյան