Քրեական գործերով մինչդատական վարույթի թվայնացումը մեկնարկում է

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Պետական համակարգի արդիականացման ծրագրի պատասխանատու Ահարոն Մկրտչյանին և Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արման Վաթյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մինչդատական վարույթում քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագրի ամփոփմանն առնչվող հարցեր․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազի տեղակալը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ցուցաբերած օժանդակության համար։ Նա նշել է, որ ներդրվող էլեկտրոնային համակարգը նպաստելու է քրեական գործերի քննության և դրանց նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը։ Գևորգ Բաղդասարյանը հավելել է, որ համակարգը նաև լրացուցիչ երաշխիքներ է ստեղծելու մարդու իրավունքների պաշտպանության համար։

Հանդիպման մասնակիցները քննարկել են մշակված ծրագրի գործարկման առնչվող գործնական հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերել համակարգի գործարկումը պիլոտային փորձարկմամբ սկսելու, դրան զուգահեռ քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց պատշաճ ուսուցումն ապահովելու, իսկ ամիսներ անց՝ ամբողջությամբ էլեկտրոնային կառավարմամբ մինչդատական քրեական վարույթին անցնելու կապակցությամբ։

Ծրագրի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և հետագա նոր ծրագերի միջոցով օժանդակել համակարգի հետագա կատարելագործմանն ու տեխնիկական վերազինմանը։