Հայազգի գործարարները՝ Forbes-ի ամենահարուստ ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգությամբ հայ երկու գործարարներ ընդգրկվել են 2022 թվականի Forbes ամսագրի 88 ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում:

Մասնավորապես, ՌԴ ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի 42-րդ հորիզոնականը զբաղեցրել է Badoo առցանց ծանոթությունների ծառայության հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օղանջանյանց)։ Նրա կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար։

Վարկանիշային աղյուսակում ընդգրկված երկրորդ հայը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է, որը զբաղեցնում է 82-րդ տեղը։ Նրա կարողությունը կազմում է 1,1 միլիարդ դոլար:

Ըստ Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում են Վլադիմիր Լիսինը (NLMK-ի տնօրենների խորհրդի նախագահ, 18,4 միլիարդ դոլար), Վլադիմիր Պոտանինը (Ինտերրոս հոլդինգի նախագահ, MMC Norilsk Nickel-ի նախագահ, 17,3 միլիարդ դոլար) և Պավել Դուրովը (Telegram-ի հիմնադիր, $15,1 մլրդ):

Միլիարդատերերի ճնշող մեծամասնության պարագայում կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել է։

Forbes-ը նաև ներկայացրել է Ռուսաստանից մեկ տարվա ընթացքում ամենաշատն «աղքատացած» միլիարդատերերի տասնյակը։ Հրատարակությունը պարզաբանել է, որ Ուկրաինայում պատերազմի և դրան հաջորդած պատժամիջոցների պատճառով ամենից շատ սկսել են վնաս կրել ամենահարուստ ռուսները։ Նրանց թվում են Ալեքսեյ Մորդաշովը, Վագիտ Ալեքպերովը և Սուլեյման Քերիմովը։ Ընդհանուր առմամբ, 10 հարուստ ռուսաստանցիներ կորցրել են $108,5 մլրդ։

Տաթև Ֆռանգյան