Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ ծառայողները երդվեցին նպաստել հասարակությունում կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության ձևավորմանը․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում այսօր տեղի է ունեցել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչությունում պաշտոններ ստանձնած նորանշանակ ծառայողների երդման արարողությունը: Դեռևս 2022 թվականի հունվարի 3-ին հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներն օրերս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել են համապատասխան պաշտոններին: …

