Ադրբեջանում Արցախյան երկրորդ պատերազմի հերթական մասնակիցն է ինքնասպանություն գործել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Գուսարի շրջանի Անիգ գյուղի բնակիչ Ֆեյրուզ Ղահրամանովը։ Հարազատների խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նա վիրավորվել է և բուժում ստացել։ Հավելենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ռազմական գործողություններին մասնակից ադրբեջանցիների ինքնասպանության տասնյակից ավելի դեպքեր են գրանցվել։ Իշխանությունների անտարբերության, տարբեր …

