Հակոբ Արշակյանն ու ՀՀ-Իսրայել բարեկամական խմբի անդամները հանդիպել են Քնեսեթի պատվիրակության հետ

Լուրեր

16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը, խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը եւ Միքայել Թումասյանն ապրիլի 25-ին հանդիպել են Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը: «Հայ եւ հրեա ժողովուրդները, որոնք վերապրել են ցեղասպանության արհավիրքները, ունեն բարոյական պարտականություն՝ համախմբելու ջանքերն այս հարցում»,-ասել է նա:

Նշենք, որ «Մերեց» կուսակցությունը միշտ կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

ԱԺ փոխնախագահը խնդրահարույց է համարել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը եւ հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները չդադարեցնելը: Նշենք, որ «Մերեց» կուսակցությունը քննադատել է իսրայելական կողմից Ադրբեջանին սպառազինություններ տրամադրելու փաստը:

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Ծովինար Վարդանյանը երախտագիտություն է հայտնել  Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի անդամներին անմեղ զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան այցելելու համար:

Խոսելով երկկողմ խորհրդարանական կապերի աշխուժացման մասին՝ խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն: Այս համատեքստում կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը. դրանք փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ:

Ծովինար Վարդանյանն առաջնային է համարել տարբեր բնագավառներին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում փորձի փոխանակումը:

Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազը նշել է, որ իր առաջին այցը Հայաստան պլանավորել էր հենց ապրիլի 24-ին. խորհրդանշական այդ օրը 1,5 մլն սպանվածների հիշատակը հարգելու օրն է:

Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանը, բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացմանը: