Նոր կառուցապատում` շենքերից շուրջ 1,5 մ հեռավորությամբ. բնակիչները բողոքում են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 4-րդ թաղամասի բնակիչներն օրեր առաջ անակնկալի են եկել՝ տեսնելով, որ իրենց բարձրահարկ շենքերի արանքում՝ ընդամենը 1,5 մետր հեռավորության վրա, պատրաստվում են նոր՝ 12 հարկանի շենք կառուցել։ Ապրիլի 21-ին բնակիչները տեսել են, որ մի խումբ մարդիկ պատրաստվում են փակել շենքին հարակից մի հատված՝ այն վերածելով շինհրապարակի։ Բնակիչներին անհանգստացնում է այն, որ նոր բարձրահարկի համար տարածություն չկա, առանց այն էլ մյուս շենքերը շատ մոտ են իրար։

Բնակիչները տարակուսած են, թե ինչպես է քաղաքապետարանը շինթույլտվություն տրամադրել։ Տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստացվել է ապրիլի 13-ին։ Կառուցապատողը «Առաննա շին» ՍՊԸ-ն է, կառուցապատման նախագծից էլ տեղեկանում ենք՝ պատվիրատուն ոմն Արմեն Ավթանդիլյանն է։ Ընկերության պատասխանատուն մեր նկարահանման ժամանակ տարածքում էր, պնդում է՝ ամեն ինչ օրենքի շրջանակում է։

«Կիսակառույց շենքն ավարտին ենք հասցնում, սա սովետական պրոեկտ է եղել, եթե նկատեք՝ կողքի մյուս շենքերն էլ իրարից նույն հեռավորության վրա են գտնվում։ Օրենքով սահմանված կարգով դիմել ենք քաղաքապետարան, համապատասխան փորձաքննություններն անցել ենք և ստացել ենք շինթույլտվություն»,- ասում է ընկերության պատասխանատու Արթուր Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ուզում են վերականգնել թաղամասի ամբողջական տեսքը, որը նախատեսված է Երևանի գլխավոր հատակագծով։ Նույնիսկ դիմել են ոստիկանություն՝ հասարակական կարգի պահպանման և իրենց շինարարությանը չխոչընդոտելու համար։

«Իրավաբանն անընդհատ փաստարկ է բերում այն մասին, որ կողքի շենքերը նույն սկզբունքով են կառուցվել, այսինքն՝ կառուցվել են առանց միջշենքային հեռավորություն պահպանելու, ուրեմն մենք էլ իրավունք ունենք․ այսինքն՝ ապօրինություն ապօրինության հետևի՞ց»,- նշում է բնակիչներից մեկը։

Բնակիչներն ասում են՝ բացի նշված խախտումներից, կառուցապատող ընկերությունը մինչև շինարարության մեկնարկը տարածքում նույնիսկ պաստառ չի փակցրել, որից քաղաքացիները պիտի տեղեկանային, որ իրենց բակում շինաշխատանքներ են իրականացվելու և արդյունքում ինչ է լինելու տվյալ տարածքում։ Մինչդեռ «Առաննա շին» ընկերության ներկայացուցիչը հակառակն է պնդում․ «Պաստառը մենք փակցրել ենք համապատասխան տեսանելի վայրում, սակայն բնակիչները պոկել են, բայց կա նաև կրկնօրինակը»։

Թաղամասի բնակիչներն էլ ասում են՝ պաստառը փակցվել է շինաշխատանքների մեկնարկից 3 օր անց միայն, և իրենք չեն պատռել, այլ պատռվել է։

Խորհրդային տարիներից մնացած կիսակառույց շենքի տարածքում բնակիչները ծառեր են տնկել ու փորձել այնպես անել, որ երեխաները գոնե խաղալու տեղ ունենան։ Քաղաքացիները մտահոգված են՝ բարձրահարկ շենքի կառուցմամբ փակվելու է նաև փողոցի մի մասը, որն առանց այդ էլ՝ նեղ է և մեքենաները դժվարությամբ են անցնում կամ կայանելու տեղ գտնում։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը քաղաքացիների բողոքն անհիմն է որակում, իսկ պահանջները՝ քմահաճույք․ պնդում է՝ շենքի նախագիծն անցել է մասնագիտական մանրազնին ուսումնասիրություն և ստացել դրական եզրակացություն։ Որևէ քաղաքաշինական նորմ չի խախտվում՝ ասում է Գևորգյանը։

«Առաննա շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչն էլ նշում է՝ թաղամասի բնակիչները բոլոր հարցերը կարող են իր հետ քննարկել։  Շինարարությունը, ըստ նախագծի, ապրիլի 13-ից սկսած՝ տևելու է 33 ամիս, սակայն կառուցապատող ընկերությունը, հանդիպելով թաղամասի բնակիչների դիմադրությանը, դեռևս չի կարողանում շինաշխատանքներ սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան