Twitter-ը մոտ է Իլոն Մասկի հետ վաճառքի գործարքին

Լուրեր

18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
Բոլորը

Twitter-ը մոտ է Իլոն Մասկի հետ վաճառքի գործարքին։ The New York Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրավիճակից տեղյակ երկու աղբյուր։ Այս գործարքը կմիավորի աշխարհի ամենահարուստ մարդուն և ազդեցիկ սոցիալական ցանցերից մեկը: Նշվում է, որ համաձայնության մասին կարող է հայտարարվել շատ շաւտով։

The Wall Street Journal-ի հաղորդմամբ էլ՝ Twitter-ը վերանայում է սոցիալական ցանցը գնելու՝ Իլոն Մասկի առաջարկը։ Հնարավոր վաճառքի շուրջ բանակցությունները սկսվել են կիրակի։

Երբ միլիարդատերն առաջին անգամ հայտարարեց, որ պատրաստ է Twitter-ի համար վճարել 43 միլիարդ դոլար, ընկերությունը մերժեց վաճառքի առաջարկը։ WSJ-ի աղբյուրների համաձայն՝ բանակցություններում խոչընդոտ է դարձել Մասկի հայտարարությունը, թե առաջարկը «լավագույնն է և վերջինը»։

Այնուամենայնիվ, Twitter-ի խորհուրդը որոշել է կապ հաստատել Tesla-ի հիմնադրի հետ՝ գործարքն ավարտելու նրա կարողությունների մասին լրացուցիչ տեղեկություններ հավաքելու, ինչպես նաև ավելի լավ պայմաններ ստանալու համար: Ընկերությունը նախկինում հայտարարել է, որ հավատարիմ է առաջարկի մանրակրկիտ, համապարփակ և մտածված վերանայմանը:

Տաթև Ֆռանգյան