Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հնարավոր ճանաչումը կհակասի Մինսկի համաձայնագրերին։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանի կողմից, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը, եթե դա տեղի ունենա, կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հերթական կոպտագույն խախտումը։ Նման ճանաչումը նաև կդառնա միջազգային նորմերի …

