Կարո Փայլանի դեմ Անկարայի դատախազություն դիմում է ներկայացվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի համար

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ արշավը շարունակվում է՝ օրենսդիր մարմնին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ ներկայացնելուց հետո։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Refah Partisi կուսակցության կենտրոնական գրասենյակի համակարգող Իբրահիմ Գյոքը Փայլանի դեմ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի համար Անկարայի դատախազություն է դիմել՝ քրեական գործի հարուցման համար։

Փաստաբան Գյոքը, որն այդ թեմայով հայտարարություն է տարածել, նշել է, որ Փայլանի ներկայացրած օրինագծով հրապարակայնորեն անտեսվել է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությունը։ Նա նաև նշել է, որ Փայլանին պետք է հեռացնել կուսակցությունից։

Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հետ էր վերադարձրել օրինագիծը՝ պնդելով, որ այն, իբր, դեմ է խորհրդարանի կանոնադրության դրույթներին։

«Նման առաջարկ ներկայացնելը կարող էր հնարավոր լինել Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող համարձակների աջակցությամբ։ Առաջարկը պետք է մերժվեր։ Այդպիսի վարքագիծը սադրանք է»,- ասել էր Շենթոփը։

Էմմա Չոբանյան