Բռնություն էր՝ ոտքով, ձեռքով, շշերով․ ինչո՞ւ եք ատում ինձ, որ ասել եմ՝ թագավորը մե՞րկ է․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ

Ընդդիմության՝ Դաշնակցության և ՀՀԿականների հավաքերթի ժամանակ բռնության ենթարկվեցիք ԼեոՊարոնյան խաչմերուկում, խնդրեմ՝ մանրամասնեք՝ ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

-Ես չեմ իմացել, որ Դաշնակցության կամ ՀՀԿ-ի, կամ, ինչպես շեշտեցիք, ընդդիմության ցույցն է: Հեռվից տեսել եմ մարդկանց ամբոխ, և բարձրաձայն խոսք կար՝ հատուկ սարքերի միջոցով, և ուրախացել եմ, որ իմ պետությունում հասել ենք նրան, որ կարողանում ենք Լեոյի փողոցում միտինգ անել: Չէ՞ որ մենք տարիներ շարունակ հնարավորություն չենք ունեցել միտինգ անելու, մյուս կողմից էլ միտինգը կապում ենք Ազատության հրապարակի հետ, այսինքն՝ եթե միտինգ, ուրեմն այնտեղ: Ուրախացել եմ, որ ես իմ լուման ունեմ, որ հայաստանցին կարող է ազատ արտահայտվելու իրավունք ունենալ: Եվ այդպես ռոմանտիկ-ռոմանտիկ քայլում էի դեպի արդեն երթի վերածվող միտինգ: Իսկ այնտեղ հայտնվելու նպատակս այն էր, որ պայմանավորել էի մի գիտնականի հետ, որպեսզի իրար հետ քննարկենք, հասկանանք, թե ինչ սոցիալական գրականություն է պետք թարգմանել հայերեն, որպեսզի Հայաստանում քաղաքացիական համաձայնագրի շուրջ դիսկուրս ծավալվի: Ես չգիտեի, որ այնտեղ միտինգ կա: Ինձ համար մեկ է՝ որտեղ միտինգ կա, ես միտինգի ժամանակ Ազատության հրապարակով հանգիստ անցնում եմ:

Եվ այդպես էլ պետք է լինի, այսինքն՝ միտինգը չպետք է սպառնա մարդու կյանքին:

-Բայց այն, ինչ արեց Վանո Սիրադեղյանը 90-ականներին, որ Հայաստանի, առնվազն Երևանի փողոցները դարձան խաղաղ, և ցանկացած մակնիշի մեքենա մի պարկ փողով կարող էր անվտանգ անցնել, այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը բերեցին այն վիճակի, որ այլևս անվտանգություն չկա, ավելին՝ իրենք բերեցին այն վիճակի, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմը սկսվել է:

Ի՞նչ իմաստով:

-Քաղաքացիական պատերազմը ո՞րն է. իրար հայացքների համար, չէ՞ որ երկուսս էլ հայ ենք, նույն երկրի քաղաքացի ենք, և իրար սպանում ենք:

Դուք բռնության եք ենթարկվել ընդամենը այլ կերպ մտածելո՞ւ համար:

-Այո՛, որևէ մեկը չի կարող ասել, որ ես արել եմ որևէ արարք, որևէ գործողություն, որը կարող էր որևէ մեկի ատելությանն արժանանալ: Իհարկե, կարելի է ենթադրել, որ գրքերի լույսընծայումը խավարասեր մարդկանց համար խնդիր է… Բայց այդպես չեմ ուզում մտածել: Ի՞նչն է պատճառը. այն, որ մեծամասնության նման չես մտածում: Իսկ մտածելս ի՞նչ է եղել՝ ես մտածում եմ, որ Քոչարյանը, որ Մեղրին տալիս էր, կամ իշխանությունը, որ թույլ տվեց պատերազմ լինի (իսկ մենք դեմ էինք, որ պատերազմ լինի, ես ՀԱԿ ներկայացուցիչ եմ), կամ նույնիսկ Ալիևն ու Էրդողանն այդպիսի ատելության չեն արժանացել Հայաստանում, միայն ես եմ ատելության արժանացել՝ և՛ դաշնակցականների, հանրապետականների, քոչարյանականների կողմից, և՛ իշխանության կողմից:

Ինչո՞ւ է բռնությունը, ատելությունը, անհանդուրժողականությունը դառնում մեր ներկա կյանքի մի մասը

-Ես ո՛չ իշխանությունից եմ, ո՛չ ընդդիմությունից… Եվ երկու կողմից էլ հարձակվում են: Ինձ կապում են իշխանության հետ, ինչ է թե Կառավարությունն ուղիղ պատվեր է տվել։ Մենք շահույթ չենք ունեցել, վնաս ենք ունեցել այդ գործարքից, ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ է այդ ատելությունը… Ես ասել եմ, որ կարծում եմ՝ Թուրքիայի դրոշը չի կարելի վառել: Պատկերացրեք, որ հարսանիք է, և այնտեղ ցուլ կա, ու եթե ինչ-որ մեկը սկսի թաշկինակը թափ տալ, այդ ցուլն իրե՞ն է խփելու, մյուսներին է, չէ՞, խփելու… Այնպես արեք, որ դրոշ այրելուց հետո միայն դուք թիրախում լինեք, ուրիշներին չվնասեք։ Ինչո՞ւ ավելորդ անգամ կատաղեցնել մեկին, որի հետ առանց այն էլ թշնամական հարաբերություններ ունես: Համոզված եմ, որ անգամ սև սատանայի հետ պետք է լեզու գտնել՝ հանուն քո ժողովրդի, հանուն քո պետականության, եթե այդ սատանան սպառնում է: Պետք է կարողանալ ցանկացածի հետ խոսել՝ հանուն յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան