Ընդդիմությունն ագրեսիվ է, բռնության են դիմում․ հասկանում են՝ ակցիաներն անարդյունք են․ Ծովինար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ

-Վերջին օրերին տեղի ունեցան բռնություններ Արմեն Մարտիրոսյանի և այլ անձանց նկատմամբ, ինչի՞ մեջ գտնենք մեղավորությունը: Ոստիկանության աչքի առաջ է տեղի ունեցել բռնարարքը, և այն չի կանխվել: Եվ երկրորդ՝ ավելի չեզոք դաշտից գալիս է քննադատություն այն մասին, որ իշխանություն–ընդդիմություն քաղաքական պայքարը նաև ատելության մթնոլորտ է գեներացնում, այսինքն՝ նաև իշխանութան մեղքը կա այս թունավոր մթնոլորտի դրսևորման մեջ: Դուք ինչպե՞ս եք ընդունում այս քննադատությունը:

-Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանի քաղաքացին մերժել է բռնությունը, դա առավել ակնհայտ էր 2018 թվականի հեղափոխության ժամանակ, այսինքն՝ ՀՀ ժողովրդի համար բռնությունն ընդունելի կատեգորիա չէ: Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր ընդդիմության կողմից ղեկավարած ակցիաների ժամանակ ցուցարարների վարքագծի մեջ, դա վաղուց մերժվել է: Այսինքն՝ հայ ժողովուրդն ունի քաղաքակրթական մի մակարդակ, որին այսօրվա ընդդիմությունը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է այս ամենին իրավապահների արձագանքին, գիտեք, որ իրավական համակարգը բարեփոխումների ամբողջական փուլը դեռ չի անցել: Բարեփոխումների կարիք կա, դա ակնհայտ է: Մյուս կողմից էլ, երևի, ոստիկանի համար էլ է եղել անակնկալ, որ ցուցարարը կարող է հարձակվել անցորդի վրա:

-Ժամանակին ոստիկաններն էին բռնության ենթարկում ցուցարարներին, հիմա պետք է կանխեն. սա, երևի, մշակութային հարց է նաև, բայց նաև կոնկրետ պատասխանատվություն առաջացնող:

-Այո՛, իհարկե: Վերջերս մի տեսանյութ դիտեցի, որտեղ ոստիկանն ասաց՝ ՀՀ դրոշը սրբություն է: Ինձ համար սա է ոստիկանի կերպարը, որին ձգտում ենք, և իրավապահ համակարգը բարեփոխումների ընթացքի մեջ է:

-Ընդդիմությունը հայտարարում է, որ մայիսի 1-ը վճռական օր է լինելու իրենց հայտարարած պայքարի տեսանկյունից: Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, ըստ իր տպավորության, Հայաստանում արդեն քաղաքացիական պատերազմ է սկսվել: Ի՞նչ է անում իշխանությունը, որ արյուն չթափվի, ագրեսիայի աճ չգրանցվի:

-Այն, որ ընդդիմությունը սկսում է դիմել բռնությունների, և ցուցարարներն ագրեսիվություն են ցուցաբերում, ակնհայտորեն նրանից է, որ նրանք հասկանում են՝ իրենց քայլերն արդյունք չեն բերում, նպատակին չեն տանում: Բայց կխնդրեի, որ «քաղաքացիական պատերազմ» արտահայտությունն այդքան հեշտ չդնենք շրջանառության մեջ: Չեմ կարծում, թե նման իրադրություն է ստեղծվել կամ իրադրությունը կվերաճի դրան: Մենք տեսնում եք, որ դրանք ընդամենը որոշ արժեհամակարգի մարդիկ են՝ թաղային «տասովշչիկներն» են, ովքեր ընտրությունների ժամանակ ձայներ էին հավաքում իրենց համար, բայց վստահ եմ, որ ժողովուրդը չի տրվի նրանց սադրանքներին, և իրավապահներն էլ հավուր պատշաճի կկատարեն իրենց պարտականությունները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան