Այսօր Գերմանիայի մի քանի օդանավակայանների ուղևորների անվտանգության ծառայությունների աշխատակիցները Ver.di արհմիության կոչով գործադուլ են հայտարարել։ Դրա հետևանքով ամբողջ երկրում չվերթները չեղարկվել կամ հետաձգվել են, գրում է DW-ն։ Արհմիության ներկայացուցչի խոսքով՝ Քյոլնի օդանավակայանում կեսգիշերն անց բոլոր աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Մարտի 14-ի վաղ առավոտից գործադուլին միացել են նաև Դյուսելդորֆի, Բեռլինի, Բրեմենի, Հանովերի և Լայպցիգի օդանավակայանների ուղևորների …

