Օպերատորի նկատմամբ բռնության դեպքով Դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվում

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում այսօր միջադեպ է տեղի ունեցել Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի, ոստիկանական աշխատակիցների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջադեպի տեսագրությունում երևում է, որ Հովհաննիսյանը սկզբում ոտքով հարվածում է օպերատորին, որը նկարահանում էր իրեն, ապա ձեռքով հրում լրատվամիջոցի միկրոֆոնը՝ ասելով, որ հեռախոսով է խոսում: Ավելի ուշ նրան ուղեկցողներից մեկը հրում է օպերատորին, ինչից հետո քաշքշում և ոտքով հարվածում:

Հարցին, թե ինչո՞ւ եք հարվածում, Սարգիս Հովհաննիսյանը պատասխանում է. «Իրավունք ունի, ասում ա՝ մի նկարի, խոսում եմ»:

Դեպքի առթիվ հրապարակված տեսանյութերն այս պահին ուսումնասիրվում են Գլխավոր դատախազության կողմից։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ դեպքի մասով հանցագործության մասին հաղորդում են ստացել նաև «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանից։

Հիշեցնենք՝ երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այլևս տուն չեն գնալու և գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում։ Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին վաղ առավոտից գործադուլ և դասադուլ իրականացնել, իսկ անհնազանդության ակցիաները շարունակել քաղաքի բոլոր փողոցներում՝ փակելով հատկապես Կենտրոնի տարածքը։

 

Ռոզա Վարդանյան